Ֆրանսիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին30 սեպտեմբերի 2006 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Ես կցանկանայի արտահայտել իմ զգացմունքները. ես առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն Հայաստանը Ֆրանսիայի համար շատ մտերիմ եւ ծանոթ է: Ես հուսով եմ, որ Ֆրանսիայի Հրապարակը Երեւանում կդառնա աշխարհի հրապարակ»,- Երեւանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նման եվրոպական պետության համար կարեւոր է տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի կարծիքը: «Դուք մի ժողովուրդ եք, որի ճակատագիրը դրոշմված է Ցեղասպանությամբ: Ես հուզվում եմ, երբ մտածում եմ այս ողբերգությունը վերապրածների մասին, ովքեր ստիպված էին աքսորի ուղին ընտրել: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ մեր երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, հատկապես տնտեսության եւ մշակույթի բնագավառներում: Հայաստանն ի վիճակի է հաղթահարել տնտեսական մարտահրավերները եւ շատ գրավիչ դառնալ ներդրումների համար իր բացառիկ տվյալների շնորհիվ»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |