ՌԴ-ն վավերացրել է ՀՀ գազի մատակարարումը մինչև 2016-ը երկարացնելու արձանագրությունը![]() 24 հունիսի 2015 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 24-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որով մինչև 2016-ը երկարացվում է ՀՀ բնական գազի, նավթամթերքի և ալմաստի անտուրք մատակարարումը: 2013-ի դեկտեմբերի 2–ին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստի անտուրք մատակարարում ներքին սպառման համար անհրաժեշտ քանակով։ Համաձայնագրի արձանագրությունը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերի 26–ին, գրում է Newsarmenia-ն՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հղումով: Ըստ արձանագրության` նավթամթերքի, գազանման վիճակում գտնվող բնական գազի և բնական անմշակ ալմաստի համար չի գանձվում արտահանման մաքսային տուրք մինչև 2015-ի դեկտեմբերի 31–ը։ Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |