Բանակցությունների ձեւաչափի փոփոխումը չի լուծի Ղարաբաղյան հարցը30 սեպտեմբերի 2006 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցը շատ բարդ է, բայց հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոյակապ աշխատանք են տանում` առաջ քաշելով լուրջ առաջարկներ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ տված մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ առաջարկները շատ լուրջ են, բանակցությունները պետք է շարունակել այդ ձեւաչափով: «Բանակցությունների ձեւաչափի փոփոխումը այժմ նպատակահարմար չէ, քանի որ փաստորեն դա կնաշանակի` նորից սկսել գործընթացը: Նոր մարդկանց համար ժամանակ է պետք, որպեսզի ծանոթանան մանրամասներին, ժամանակ կծախսվի, բայց նոր ոչինչ չի լինի»,- ասել է Շիրակը:Իր հերին , Հայաստանի նախագահն ընդգծեց, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների ճանապարհով: Այլ ոչ թե ձեւաչափի փոփոխմամբ: «Ձեւաչափի փոփոխումը չի կարգավորի հակամարտությունը եւ եթե կողմերից մեկը դա ցանկանում է, ապա մենք կասկածում են, որ այն իրոք ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |