Սահմանի մոտ կորած ադրբեջանցի զինծառայողների դիերը հայտնաբերվել են![]() 25 հունիսի 2015 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայտնաբերվել են հունիսի 23-ին կորած ադրբեջանցի զինծառայողների դիերը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով: Համաձայն հաղորդագրությունների՝ երկու զինծառայողը՝ կրտսեր սերժանտ Մուսաև Մուսան և Յոլչուև Թուրալը, կորել էին Ղազախի շրջանի լեռնային տեղանքում՝ հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու: Նրանց որոնելու աշխատանքները տեղի էին ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Հունիսի 25-ին ականապատ հատվածում հայտնաբերվել ու դուրս են բերվել զինծառայողների դիերը: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե զինծառայողները հատել են սահմանն ու անցել Հայաստան: ՀՀ ՊՆ-ն, սակայն, հերքել էր տեղեկությունը՝ հաղորդելով, որ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանում չեն: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հունիսի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ չի բացառում ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հունիսի 23-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյողի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: «ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են: Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել», - ասել է մամուլի խոսնակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |