BlackBerry-ն աշխատում է մանրէներից պաշտպանված սմարթֆոնի վրա![]() 27 հունիսի 2015 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Անկախ ֆինանսական դժվարություններից, կանադական հեռահաղորդակցային BlackBerry Limited ընկերությունը շարունակում է եզակի տեխնոլոգիաներ մշակել, որոնք ուղղված են շուկայի առանձին հատվածներին: Հատուկ բուժաշխատողների համար ընկերությունը կաշխատի մանրէներից պաշտպանված սմարթֆոնի վրա: Գաջեթը ընկերությունը կստեղծի ThoughtWire-ի և Cisco-ի հետ համագործակցությամբ և կփորձարկի կանադական Mackenzie Richmond Hill հոսպիտալի աշխատակիցների օգնությամբ: «Հակամանրէ» սմարթֆոնի ստեղծման իմաստն այն է, որ բժիշկներն ու բուժքույրերը ստւիպված չեն լինի ամեն անգամ մաքրել գաջեթի մակերեսը մանրէներից ազատվելու համար: Տեխնոլոգիայի մանրամասները BlackBerry-ին չի հրապարակում: Ըստ գիտնականների գնահատականների, մանրէների 20-30 տոկոսը փոխանցվում է բջջային սարքերի միջոցով: Մեկնաբանելով BlackBerry-ի ծրագրերը` Վանդերբիլդտ համալսարանից վարակիչ հիվանդությունների գծով մասնագետ, դոկտոր Ուիլյամ Շաֆները նշել է, որ դրական է վերաբերվում BlackBerry-ի նախաձեռնությանը, սակայն դա «մեծ հեղափոխություն չէ»: «Սմարթֆոններն այնուամենայնիվ մանրէների հիմնական աղբյուրը չեն, սակայն դրանց դեմ պայքարում ցանկացած մանրուք օգտակար է»,-պարզաբանել է մասնագետը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |