ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր են հայտնաբերվել![]() 2 հուլիսի 2015 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր, որոնք պատկերում են, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները նավակներով հեռանում Թուրքիայից: Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ Ցեղասպանության տարիներին փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին Ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են, գրում է Armenia Today-ը: Տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից և ցուցադրվելու են Իտալիայում անցնող Il Cinema Ritrovato («Վերականգնված կինո») Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով: Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ դրանք նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում: «Ես նկատեցի, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված: Դա Ստամբուլն է, և այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիները հայ որբ երեխաներին էին խնամում մինչև Ստամբուլից նրանց տեղափոխելը», - ասում է Լվինսքին: Նրա խոսքով՝ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը դրանք պահվել են Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Հեղինակը դեռևս անհայտ է մնում: «Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոփառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են, և հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաև Ստամբուլում», - ասել է Մերիան Լվինսքին: Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները: Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչև օրս հրատարակված չի եղել: Ըստ «Ագոս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |