Թբիլիսիում տեղի կունենա Հարավային Կովկասի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդաժողով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Թբիլիսիում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը եւ Վրաստանի Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոնը կանցկացնեն միջազգային խորհրդաժողով «Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները» խորագրով: Խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցեն Վրաստանի կառավարության եւ խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների, ՈԿԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Զեկույցներով հանդես կգան հիմնադրամի ներկայացուցիչ Վոլֆգանգ Յոնը, հակամարտությունների եւ բանակցությունների կենտրոնի ծրագրերի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Էլկե Խոֆը, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Մամուկա Կուդավան եւ Վրաստանի Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության գծով փորձագետ Իվլիանե Խայնդրավան, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---