Բաքուն ուսումնասիրում է ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի Արցախ տեղափոխվելու փաստը![]() 7 հուլիսի 2015 - 22:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն այժմ ուսումնասիրում է էքսցենտրիկ ռուսաստանցի մեծահարուստ, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովի՝ բնակության համար Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու փաստը: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Ըստ նրա, հայտնի ֆերմերը ու նրա ընտանիքն ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանն ու անցել «Հայաստանի կողմից օկուպացված տարածք՝ խախտելով օրենքը», և հարցն ուսումնասիրելուց հետո գործարարի անունը համապատասխան ընթացակարգով կընդգրկվի «անցանկալի անձանց ցուցակում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ռուսական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Ստերլիգովը, նրա կինը և հինգ զավակը երեք շաբաթ առաջ մեկնել են Ռուսաստանից՝ որպես նոր բնակավայր ընտրելով Լեռնային Ղարաբաղը: Այստեղ, ըստ նույն աղբյուրների, 48-ամյա մեծահարուստը էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության նոր տնտեսություն է կազմակերպում: Կարդացեք նաև՝Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար և քաղգործիչ Գերման Ստերլիգովը հաստատվել է Ղարաբաղում Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |