«Արմավիան» ուղեւորահոսքի 30 տոկոսանոց աճ է գրանցում Մոսկվա-Երեւան չվերթերում

PanARMENIAN.Net - Վերջին 3 օրվա ընթացքում «Արմավիա» ընկերությունն ուղեւորահոսքի 30 տոկոսանոց աճ է գրանցում Մոսկվա-Երեւան չվերթերում: «Հայաստանի Հանրապետության ազգային ավիափոխադրիչ` «Արմավիա» ընկերությունը ուղեւորահոսքի աճ է գրանցում Մոսկվա-Երեւան չվերթերում, որոնք կատարվում են ամեն օր «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդակայաններից»,-հաղորդում է «Արմավիաի» մամլո ծառայությունը: Դա էապես կապված է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի հետ օդայիան հաղորդակցության ժամանակավոր սահմանափակման հետ, հավելելով, որ Երեւան-Մոսկվա չվերթում ուղեւորահոսքի նման աճ չի գրանցվում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---