Ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիները խնդիրներ չունեն երկրում, պնդում է Էրդողանը 4 հոկտեմբերի 2006 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ «Թուրքիայի համար գլխավոր խնդրիը հայկական սփյուռքն է ստեղծում»: Էրդողանի խոսքերով, կրոնական առաջնորդները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ հայկական ծագում ունեցող քաղաքացիները խնդիրներ չունեն Թուրքիայում: Կառավարությունը կանոնավոր կերպով հանդիպումներ է անցկացնում նրանց հետ: Պատասխանելով հարցերին, վարչապետ Էրդողանը նշել է, որ Թուրքիայում բնակվում է ապօրինաբար աշխատող հայերի որոշակի քանակ, սակայն «այդ թիվն այնքան էլ մեծ չէ», հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |