ՄԱԿ-ի ԳՔ. Մոտ 60 մլն մարդ լքել է իր տունը հակամարտության, աղետի պատճառով![]() 11 հուլիսի 2015 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Բնակչության համաշխարհային օրը: Դրա առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ նշելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամբողջ մոլորակում երբեք այսքան շատ մարդ հարկադրված չի եղել լքել իր տունը: Այն պայմաններում, երբ հակամարտության կամ աղետի պատճառով փախուստի դիմած մոտ 60 մլն մարդ կա, հատկապես խոցելի են կանայք ու դեռահաս աղջիկները: «Մոլեգին ծայրահեղականները և զինված խմբավորումները սարսափելի բռնությունների են դիմում, որոնք հանգեցնում են տրավմաների, անցանկալի հղիության, ՄԻԱՎ-ով վարակման և այլ հիվանդությունների: Ամոթը և պատասխանատվությունն ուղղակիորեն այն հանցագործների ուսերին են, ովքեր փոքրոգի ճակատամարտ են մղում անմեղ էակների մարմինների դեմ»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ չարագործների մոտ հայտնված կանայք միայն զոհ չեն: Նրանք հույսեր ունեն, ծրագրեր և ներուժ՝ կարևոր ներդրումներ կատարելու աշխարհի ընդհանուր ապագայի կերտման հարցում: Բան Կի Մունն ընդգծել է կանանց առողջության, այդ թվում՝ սեռական և վերարտադրողական առողջության, և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործողություններում նրանց կարիքների լուծման առաջնահերթ կարևորությունը: «Միաժամանակ, պետք է անդադար առաջ մղենք կանանց մարդու իրավունքները՝ թե անհանգիստ, թե խաղաղ ժամանակներում, որպեսզի նրանք կարողանան օգնել դադարեցնել համակամարտությունը, դիմագրավել հնարավոր հարվածին և նպաստել հետևանքների վերացման աշխատանքներին, ինչի կարիքն այդքան ունեն պատերազմից բզկտված հասարակությունները»,- հավելել է նա: Բան Կի Մունը հորդորել է երկրներին պարտավորություն ստանձնել՝ հասնելու ցայտուն արդյունքների, ինչը 2015 թվականը կդարձնի համաշխարհային գործողության ժամանակաշրջան՝ առաջին պլան մղելով մարդկանց, որպեսզի նրանք օգնեն կառուցել դիմակայունություն, խաղաղություն և կայուն բարեկեցություն ապագա սերունդների համար: Բնակչության համաշխարհային օրվա հռչակման համար հիմք է դարձել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց՝ 1987-ի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 մլրդ-ի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 մլրդ-ի օր: Հետագայում՝ 1989-ին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր: Աշխարհի բնակչության թիվը 1830-ին կազմել է 1 մլրդ, 1930-ին՝ 2 մլրդ, 1960-ին՝ 3 մլրդ, 1975-ին՝ 4,5 մլրդ, 1987-ին՝ 5 մլրդ, 1999-ին՝ 6 մլրդ մարդ, 2007-ին՝ 6.7 մլրդ, իսկ 2011-ին այն հատեց 7 մլրդ-ի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլև յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ է գրանցվում: ՄԱԲՀ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքները մեկնարկել են 1969-ին: Հիմնադրամն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում`աղքատության կրճատման համար: Ներկայումս, Նյու Յորքում գտնվող իր կենտրոնակայանից և 129 գրասենյակ ներառող համաշխարհային ցանցից ՄԱԲՀ-ն աջակցում է 155 երկրի, տարածքի ու շրջանի զարգացման առաջնահերթություններին: ՄԱԲՀ-ն նաև տվյալների հավաքագրման և բնակչության վերլուծության գծով առաջատար գործակալություն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |