Փարիզի խանութներից մեկում պատանդ վերցված 18 անձին ազատ են արձակել![]() 13 հուլիսի 2015 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի վաղ առավոտյան Փարիզի արվարձանում գտնվող առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձինք պատանդ էին վերցրել 18 աշխատակցի: Ինչպես հայտնել է BFMTV հեռուստաալիքը, հատուկ նշանակության ուժերին հաջողվել է դուրս բերել Primark խանութից բոլոր պատանդներին: Ազատվածների թվում վիրավորներ չկան, սակայն մեկին անհապաղ բուժօգնություն է պահանջվել: Այժմ ոստիկանության աշխատակիցներն առևտրի կենտրոնում են` պարզելու 3 չարագործի գտնվելու վայրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հարձակումը Primark խանութի վրա իրականացվել է տեղի ժամանակով 06:30-ին: Այժմ խանութի հեռախոսն արգելափակված է: Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները իրավապահներին հղումով հայտնել էին, որ «առավոտյան 07:00-ին շրջանակում խանութի աշխատակիցներից մեկը կարճ հաղորդագրություն էր ուղարկել իր ընկերոջը` հայտնելով, որ 2 զինյալ պատանդ են վերցրել խանութի աշխատակիցներին»: Դեռևս տեղեկատվություն չկա, թե ինչ պահանջներ էին ներկայացրել հարձակվողները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |