The Daily Beast. Ղարաբաղը չճանաչված, բայց երջանիկ պետություն է, որի համար պատերազմը շարունակվում է 14 հուլիսի 2015 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Daily Beast պարբերականն անդրադարձել է Արցախին՝ պատմելով պատերազմական իրավիճակում ծաղկող ժողովրդավարության ու սահմանային լարված իրավիճակի մասին: «Մայրամուտի վարդագույն շողերն իջնում են խաղաղ Ստեփանակերտի վրա, որը ժամանակին անխնա ռմբակոծվել ու ավերվել է հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում։ Թեպետ սահմանագծում կրակոցները դեռ հնչում են, ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաքը շատ խաղաղ է»,- գրում է հոդվածագիր Աննա Նեմցովան, մեջբերում է Tert.am-ը: Ստեփանակերտում տիրող հանդարտությունը նման է սյուրռեալիստական պատկերի` հաշվի առնելով Ղարաբաղի պատերազմական անցյալն ու ռազմականացված ներկան: Ըստ հոդվածագրի՝ Ղարաբաղն Արևմուտքում բնակվող հայկական սփյուռքի ջանքերով կանգնել է ծաղկուն ժողովրդավարության ճանապարհին: Թեև այն նախընտրում է պասիվ դիտորդի դեր ստանձնել բարդ աշխարհաքաղաքական զարգացումների հարցում, այնուհանդերձ ԼՂՀ իշխանությունները գիտակցում են, որ ցանկացած քաղաքական անկայունություն ունակ է «արթնացնելու» Ադրբեջանի հետ վաղուց արդեն չննջող պատերազմը: Սակայն տեղացիներն ավերիչ պատերազմի կրկնություն չեն ցանկանում: Ուստի, վտանգներով լի հեղափոխություններից խուսափելու համար, Ստեփանակերտն անցկացնում է արդար և թափանցիկ ընտրություններ: Փաստացի, երկիրն ապացուցում է, որ կարող է հաջող պայքար մղել նաև հետխորհրդային բոլոր երկրներին հատուկ կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ: Հեղինակը նշում է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ կոռուպցիան շատ խորն արմատներ ունի, ԼՂ-ում գործարարներն ու ձեռնարկատերերը գործնական առումով իրենց առավել ապահով են զգում: «Ես փախա Երևանից և բիզնես հիմնեցի Ստեփանակերտում, որտեղ կոռուպցիան բացակայում է և ոչ ոք չի կարող ինձ ստիպել կաշառք վճառել»,- Ստեփանակերտում գործող Florence Garden ռեստորանի սեփականատիրոջ` Դրո Կարապետյանի խոսքերը մեջբերում է Նեմցովան: ԼՂՀ հակամարտության ու սահմանային գոտու լարված իրավիճակին անդրադառնալով` հոդվածագիրը նշում է, որ թեև զինադադարից 2 տասնամյակ է անցել, այնուհանդերձ սահմանին հաճախակի են զոհեր լինում։ Հեղինակը գրում է՝ միակ բանը, որ Արցախի բնակիչները չեն հասկանում, այն է, թե ինչու իրենց ընկեր Ռուսաստանն ահռելի խմբաքանակով զենք է վաճառում Ադրբեջանին: Ինքնահռչակ պետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով, իրենք այդքան էլ մեծ օգնության չեն ստանում ՌԴ-ից: «Մեզ ավելի շատ ԱՄՆ-ն է օգնում»»,- պաշտոնյայի խոսքով եզրափակում է հեղինակը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |