Ադանայում աստվածաշնչյան տեքստով խճանկար է հայտնաբերվել16 հուլիսի 2015 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավում գտնվող Ադանայի վարչական շրջանում հնագետներնաստվածաշնչյան հունարեն տեքստով խճանկար ենհայտնաբերել, որը զբաղեցնում է 120 քմ տարածք։ 15 մ երկարությամբ և 8 մ լայնությամբ խճանկարի վրա պատկերված է նաև 16 ընտանի և վայրի կենդանի՝ գայլ, հովազ, ոչխար, օձ, ցուլ: Խճանկարի վրա կան Եսայի մարգարեից մեջբերումներ. «Գայլն ու գառը կարածեն միասին, առյուծը խոտ կուտի, օձի համար մոխիրը սնունդ կդառնա. նրանք վնաս չեն հասցնի Իմ սուրբ լեռան ողջ տարածքում՝ ասում է Տերը»: Պեղումները կատարվում են Ադանայի նահանգի 15 վայրում՝ նոր կառուցվող թանգարանի համար ցուցանմուշներ գտնելու նպատակով, BGN News պորտալին հղումով գրում է «Արցախպրես»-ը: 2000-ին Թուրքիայի ոստիկանությունը մի ավազակախմբի դեմ իրականացրած գործողությունների ժամանակ հայտնաբերել է արամեերեն լեզվով և ասորական տառերով գրված 1500 տարվա արժեքավոր Աստվածաշունչ, որը հետագայումտեղափոխվել է Անկարայի Ազգագրության թանգարան: Աստվածաշունչը, որը գնահատվում է մոտ 40 մլն թուրքական լիրա, կարևորվում է նաև արամեերեն և ասորերեն լեզուների ուսումնասիրման տեսանկյունից: 2012-ին թուրքական մամուլում հայտնվել է տեղեկություն, որ Աստվածաշունչը չունի 1500 տարվա հնություն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |