Ռուս գործարար Ստերլիգովի դեմ քրգործ է հարուցվել![]() 18 հուլիսի 2015 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատված ռուսաստանցի գործարար և քաղգործիչ, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովի հանդեպ զրպարտության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը: Հարուցված գործի պատճառով ձեռներեցի մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստանից մեկնելու հետ կապված, ուր նա մի քանի օրով վերադարձել է ԼՂՀ-ից, Gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: «Մասնավոր բնույթի դիմում է ներկայացվել Ստերլիգովի և իմ դեմ: Երբ նման դիմում է ուղղվում դատարան, գործը մեխանիկորեն հարուցվում է: Մեր դեմ հարուցված գործը զրպարտության մասին է: Բացի այդ, հայտարարություն է ներկայացվել Մոսկվա քաղաքի փաստաբանների պալատ՝ ինձ փաստաբանի կարգավիճակից զրկելու պահանջով»,- ասել է Հայրապետովը: Նրա խոսքով՝ գործի հարուցումը նախաձեռնել է Իսրայելի քաղաքացի Միլանա Գորենշտեյնը, որն այժմ մշտապես ապրում է Թել Ավիվում: Հուլիսի 6-ին հայտի դարձավ, որ Ստերլիգովը փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել ունեցվածքը և ընտանիքի հետ բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Հուլիսի 16-ին ռուս ձեռներեցը վերադարձել է Մոսկվա՝ընտանիքին թողնելով Արցախում: Նրա մեկնումը կապում են ԲՈՐՆ խմբավորման ազգայնամոլների գործի հետ։ Վարկածներից մեկի համաձայն` Ստերլիգովին պատկանող հողատարածքներում, իբր, տեղակայվել են ուսումնական ճամբարներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախ տեղափոխված միլիոնատերին անցանկալի անձանց ցուցակում է ներառել: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |