Փիթեր Սեմնեբին «լիովին անհույս» չի համարում իրավիճակը ղարաբաղյան գործընթացի շուրջ 6 հոկտեմբերի 2006 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակի վրա են խաղում: Սեմնեբին ասել է, թե Ադրբեջանը հուսով է, որ էներգակիրներից ստացվող եկամուտը հետզհետե երկիրը կդարձնի «ավելի հարուստ եւ ռազմական տեսակետից ավելի հզոր»: «Սպառազինության կուտակումը լուրջ խնդիր եւ մտահոգություն է, եւ կարծում եմ, որ դա իր ազդեցությունն է թողնում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը այնքան էլ հրատապ չի համարում հակամարտության կարգավորումը», -֊ փաստել է Սեմնեբին: Միաժամանակ, նա կարծում է, որ Հայաստանն էլ է ժամանակձգում: Նրա վկայությամբ` «Երեւանն էլ սպասում է, թե ինչպես կլուծվի Կոսովոյի հարցը, եւ հույս ունի, որ ժամանակի ընթացքում կյանքի իրողությունները կխաղան իրենց դերը»: Այնուամենայնիվ, Եվրամիության ներկայացուցիչը կարծում է, որ ղարաբաղյան խաղաղ բանակցություններում ստեղծված իրավիճակը «լիովին անհույս չէ»: Նա փաստել է, որ շուտով հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |