Microsoft-ը $3,2 մլրդ է կորցրել Nokia-ի պատճառով![]() 22 հուլիսի 2015 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Microsoft-ը մեծ փոփոխությունների շրջան է ապրում, հաճախակի է ստիպված լինում դժվար որոշումներ կայացնել, որտեղ չի գործում ավանդական քաղաքականությունը: Վերջերս թվային հսկայի ղեկավարությունը հայտարարեց հերթական խոշոր կրճատման մասին` խոսքը 7800 աշխատատեղի մասին է, ինչը հանգեցրեց Nokia-ի 7,5 մլրդ դոլարի գրեթե բոլոր ակտիվների դուրսգրմանը: Որոշումը աղետալի հետևանքներ ունեցավ Microsoft-ի ֆինանսական ցուցանիշների համար: 2015 ֆինանսական տարվա հունիսիս 30-ին ավարտված չորրորդ եռամսյակի համար զեկույցում ընկերությունը հայտնեց իր պատմության մեջ ամենամեծ զուտ կորստի մասին, որը կազմել է 3,2 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով Microsoft-ի հասույթը կրճատվել է 5,1 տոկոսով և կազմել է 22,18 մլրդ դոլար, սակայն նույնիսկ այդպիսի արդյունքը գերազանցել է վերլուծաբանների ակնկալիքները: Ընկերության օպերացիոն վնասները գնահատվում են 2,05 մլրդ դոլար: Microsoft ընկերությունը գնեց Nokia-ի բջջային բիզնեսը 2013-ին 5,4 մլրդ եվրոյով: Սակայն ավելի ուշ ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան հայտարարեց, որ որոշվել է կենտրոնանալ 3 առավել հեռանկարային ուղղությունների վրա` անհատական համակարգիչներ, ամպային հարթակներ և բիզնես-գործունեության արդյունավետություն, որի արդյունքում արդեն մի շարք ընկերություններ են ձեռք բերվել, իսկ անշահութաբերներից ազատվել են: Nokia-ն հայտնվեց վերջինների շարքում մի քանի պատճառով: Օրինակ, չնայած, որ Lumia սմարթֆոնների եռամսյակային առաքումները հասան 8,4 մլն սարքի, բջջային ստորաբաժանման շահույթը նվազեց 38%-ով` հասնելով 748 մլն դոլարի: Windows-պլանշետներն այդպես էլ չկարողացան շուկայում արժանի մրցակիցներ դառնալ Apple iPad-ներին ու Android-ի հիմքի վրա բջջային անհատական համակարգիչներին, սակայն Surface պլանշետների վաճառքը շարունակում է աճել: Այդ բիզնեսի շահույթը աճել է 117%` հասնելով 888 մլն դոլարի: Xbox բաժանմունքի շահույթն աճել է 27%-ով, ի դեպ, նախորդ եռամսյակում Microsoft-ն իրացրել է տարբեր սերնդի մոտ 1,4 մլն խաղային կոնսոլ: Այս որոշումները ստիպեցին ֆիննական ընկերությանը վերջապես պաշտոնապես հաստատել սմարթֆոնների շուկա վերադառնալու պլանները: Վերջերս համապատասպան հայտարարություն հայտնվեց ընկերության պաշտոնական կայքում: Ընկերությունում նշում են, որ 14 տարի շարունակ Nokia-ն վստահաբար պահպանել է բջջային հեռախոսների արտադրության առաջատարի դիրքը, իսկ Nokia բրենդը` ճանաչում ստացել: Սակայն Devices & Services բաժանմունքի վաճառքը Microsoft-ին հանգեցրեց հսկայական արտադրական հզորությունների, մարքեթինգային և դիստրիբյուտորական կանալների կորստի, որոնք կենսական անհրաժեշտություն ունեն սմարթֆոնների արտադրության և վաճառքի համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |