ԶԼՄ-ներ. Twitter-ը Թուրքիայում նորից անհասանելի է![]() 22 հուլիսի 2015 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունը հուլիսի 22-ին անհասանելի է թուրք օգտատերերի համար: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Նրանց կարծիքով, ծառայության արգելափակումը կարող է կապված լինել թուրքական Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչության վայրից նյութերի հրապարակման արգելքի հետ, ինչպես նաև կարող է պայմանավորված լինել տեխնիկական պատճառներով: Իշխանությունները պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արել, հայտնում է Russia Today-ը: Հուլիսի 22-ին Թուրքիայի Սուրուչ քաղաքի դատարանն արգելել է ահաբեկչության վայրում կատարված լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը, որը 32 մարդու կյանք խլեց: Ընդ որում կայքերի ու սոցիալական ցանցերի էջերը, որտեղ նախկինում նման նյութեր են հրապարակվել, արգելափակվում են: Հուլիսի 20-ին մահապարտ ահաբեկիչը կլաստերային ռումբ պայթեցրեց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում: Առնվազն 30 մարդ զոհվեց, 100-ից ավելին վիրավորվեց: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |