Եվրասիական կայունացման հիմնադրամը $300 մլն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին![]() 23 հուլիսի 2015 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը, որտեղ ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է, $300 մլն արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: Հայաստանն ավելի մեծ գումարի հայտ էր ներկայացրել: «Հիմնադրամի խորհուրդը, որը վերջերս էր նիստ գումարել, քաղաքական որոշում կայացրեց վարկ տրամադրելու մասին»,-ասել է Ստորչակը: Հիմնադրամից առաջին արտոնյալ վարկը ստացել էր Բելառուսը: Ըստ Ստորչակի, Հայաստանի համար վարկը ստանդարտ պայմաններ էր նախատեսում: «Որքան գիտեմ, տարեկան 1% տոկոսադրույքի սահամնում»,-ասել է փոխնախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (նախկինում` ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամ) տարածաշրջանային ինստիտուտ է, որը հիմնել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը 2009-ին երկրի ինտեգրման զարգացման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |