Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, եթե ԱԳՆ ղեկավարները շփման կետեր գտնեն 7 հոկտեմբերի 2006 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Օսկանյանը հայտարարել է Մոսկվայում` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ես հիմա դժվարանում եմ խոսել նախագահների հանդիպման մասին: Ամեն ինչ կախված կլինի երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հոկտեմբերի վերջում: Եթե նախարարները շփման կետեր գտնեն, դա կարող է լուրջ հիմք հանդիսանալ նախագահների հանդիպման համար»,- գտնում է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հայտնում է «Նովոստի- Առմենիան»:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |