«Կուլտուրա» հեռուստաալիքը Հայաստանի մասին հաղորդաշար կներկայացնի 7 հոկտեմբերի 2006 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա նոյեմբերին «Կուլտուրա» հեռուստաընկերության «Սֆերի» ծրագրի շրջանակներում կներկայացվեն Հայաստանի մասին 4 ծրագիր: Ցուցադրումը կկայանա Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակենրում: Ծրագրերը կրում են «Երեւան. հնագույն քաղաք», «Հայկական էպոս», «Հայկական դրամանշանների պատմությունը» եւ «1700-ամյա եկեղեցին` իր պատմությամբ եւ հավատով» անունները:«Մենք շատ հավանեցինք Երեւանը, հավանեցինք ժողովրդին: Մենք եկել էինք այստեղ աշխատելու, եւ այստեղ բազմաթիվ ընկերներ ենք ձեռք բերել, որոնց հետ կապը միշտ կշարունակվի: Ժողովրդի անմիջականությունը, բարությունն ու հյուրընկալությունը, որ հանդիպեցինք ձեր երկրում, մենք մինչ օրս չէինք տեսել այցելած բազմաթիվ երկրներից եւ ոչ մեկում, այդ թվում` Ադրբեջանում: Մեր հեռուստաընկերության միջոցով մենք ցանկանում ենք պատմել Հայաստանի մասին, նրա գեղեցիկ առասպելների, հյուրընկալության, տոկուն կամքի եւ խիզախության մասին: Այսինքն` մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել այնպիսին, ինչպիսին կաք` ձեր պատմությամբ եւ առօրեայով»,- ասել է ստեղծագործական խմբի ղեկավար Նատալյա Մարկովան, գրում է «Ազգ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |