Հայոց ցեղասպանություն. Նախընտրական կրքերը Հոլանդիայում թեժանում են 9 հոկտեմբերի 2006 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում են բողոքները կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանությունը ժխտող երեք թուրք թեկնածուների հեռացման դեմ, կուսակցությունները կորցնում են ընտրողների ձայները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ Մատո Հախվերդյանը: Սակայն, նրա խոսքերով, հարցումները ցույց են տալիս, որ ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք համաձայն չեն Աշխատանքային կուսակցությունից երեք թուրք թեկնածուների կարծիքի հետ եւ, ըստ վերջին տվյալների, Աշխատանքային եւ Քրիստոյնա-դեմոկրատական կուսակցությունների վարկանիշերը բարձրացել են 3 տոկոսով: «Նախօրեին հիմնական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է 40 թուրք ուսանողների ցույցը Մաթսերդամի սոցիալ-դեմոկտրական կուսացության գրասենյակի մոտ: Նրանք բողոքում էին Նիդերլանդներում խոսքի ազատության ոտնահարման դեմ: Թուրքական կազմակերպությունները հանդիպել են Քրիստոնյա-դեմոկրատների հետ, որոնք 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայտարարություններ չեն արել այդ դիրքորոշումից հրաժարվելու մասին: Նրանք հորդորել են թուրքերին բանավիճել ցեղասպանության մասին»,-նշել է Հախվերդյանը: Նշենք, որ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում տեղի կունենան նոյեմբերի 22-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |