Ճապոնիայում ծալովի շարժական կամուրջ են ստեղծել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Տարերային աղետների ու տեխնածին վթարների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելը բարդանում է հաղորդակցության հուսալի ուղիների բացակայության պատճառով: Օրինակ, եթե քանդվել է գետի կամուրջը, մարդիկ չեն կարող հեռանալ աղետի վայրից, իսկ փրկարար ջոկատներն, իրենց հերթին, չեն կարող օպերատիվ օգնություն ցուցաբերել տուժածներին: Հիրոսիմայի համալսարանի մասնագետները ստեղծել և փորձարկել են չորրորդ սերնդի Mobile Bridge ծալովի կամուրջը: Ըստ հեղինակների, նման կամուրջը թույլ է տալիս տրանսպորտային հաղորդակցություն հաստատել դիմացի ափի հետ մոտ 1 ժամում: Mobile Bridge 4.0 ստեղծվել է որպես տուժածներին օգնելու գործիք տարերային աղետների և տեխնածին վթարների ժամանակ: Կամուրջը բացվում է մինչև 17,3 մ երկարությամբ, ընդ որում կարող է մինչև 4 տ բեռի դիմանալ: Կոնստրուկցիայի քաշը 12 տոննա է, այն կարող է տեղափոխվել սովորական բեռնատարով: Ինչպես պարզաբանում են կոնստրուկտորները, կամուրջի այս կառուցվածքը նրանց հուշել է օրիգամիի արվեստը: Կամուրջի հեղինակները մտադիր են շարունակել աշխատանքը` բարելավելու համար կառուցվածքն ու տեղադրման արագությունը, և կարծում են, որ ապագայում այս կոնստրուկցիայի կամուրջները կկիրառեն ամբողջ աշխարհի փրկարարները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |