Չինաստանում կկառուցեն աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը![]() 27 հուլիսի 2015 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Տվյալ պահին աշխարհի ամենամեծ ռադիոասղադիտակը գտնվում է Պուերտո Ռիկոյի Արիսիբո աստղադիտարանում: Դրա տրամագիծը 300 մետր է: Բայց Չինաստանի հարավ-արևմուտքում Գույչժողու գավառում սկսվել է ավելի մեծ ռադիոդիտակի կառուցումը, որն 3 անգամ ավելի հեռուն կտեսնի, քան Արիսիբոյի ռադիոդիտակը: Ռադիոաստղադիտակը շատ զգայուն ականջի նմանությամբ կարող է տիեզերքի սպիտակ աղմուկի մեջ որսալ նույնիսկ ամենաթույլ ազդանշանները: Այդ բարդ գործիքները գիտնականներն օգտագործում են տիեզերքի առաջացման հարցերի ուսումնասիրության և երկրից դուրս բանականության որոնումներում երկնքին հետևելու համար: Որքան մեծ է ռադիոդիտակը, այնքան շատ պոտենցիալ ազդանշան կարող է ընկալել: Ափսեի չափերը համադրելի կլինեն ֆուտբոլի 30 դաշտի հետ: FAST (Five hundred meters Aperture Spherical Telescope) աստղադիտակի արտացոլիչի տրամագիծը կես կմ է: Այն բաղկացած կլինի 4540 եռանկյունաչափ պանելից, որի յուրաքանչյուր կողմը 11-ական մետր կլինի: Երբ այդ հսկայի շինարարությունն ավարտվի (հավանաբար, արդեն հաջորդ տարի), այն կդառնա մոլորակի ամենամեծ ռադիոաստղադիտակը: Հսկայական ափսեն կկախեն հազարավոր հենասյուների վրա: Աստղադիտակի տրամագիծը կկազմի 1,6 կմ: Նախագծի արժեքը 100 մլն դոլար է: Նոր աստղադիտակը կկարողանա որոնել ամենաթույլ ազդանշաններն ու թույլ կտա աստղագետներին ու SETI ծրագրի գիտնականներին ավելի խորը սուզվել տիեզերքի պատմության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |