Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը![]() 27 հուլիսի 2015 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում (Կալիֆորնիա) ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղադրված հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել՝ հուլիսի 24-ին անհայտները պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը։ Այս մասին հայտնել է Ֆրեզնոյում Հայաստանի հյուպատոս Պերճ Աբգարյանը: «Շատ ցավալի է, և շատ հիասթափված եմ: Հուշարձանը խորհրդանշական ու պատմական նշանակություն ունի մեր համայնքի համար։ Այն պետք է քայլեր ձեռնարկի նման գործողությունների հանդեպ հանդուրժող չլինելու ուղղությամբ»,-ասել է Աբգարյանը՝ հավելելով, որ վանդալիզմը «ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է», գրում է Tert.am-ը: Ֆրեզնոյի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարլելիցին նվիրված միջոցառումների համակարգող կոմիտե (AGCC) էր ստեղծել: Դրա կազմում են տարբեր կրոնական, կրթական, սոցիալական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: AGCC-ի ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվել է Ֆրեզնոյի համալսարանի ուսանողական ավանում: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Փոլ Հալաջյանը, այն կառուցվել է Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ: Ինն ուղղահայաց սալաքարերը խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց վիլայեթը, Կիլիկիան, սփյուռքն ու Հայաստանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |