Nokia-ն ներկայացրել է 3D-տեսախցիկը վիրտուալ իրականության համար![]() 29 հուլիսի 2015 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia Technologies ընկերությունը ներկայացրել է սեփական մշակման «եռաչափ» տեսախցիկ, որը նախատեսված է վիրտուալ իրականության պրոֆեսիոնալ նկարահանման համար: Ozo տեսախցիկը տեսագրում է 8 օպտիկական սենսորների միջոցով և ձայնագրում է ձայնը 8 ներկառուցված միկրոֆոնների միջոցով: Ներկառուցված կոնտրոլերի շնորհիվ, տեսախցիկը ոչ միայն թույլ է տալիս միանգամից տեսնել նկարահանվող համայնապատկերային վիդեոն, այլ նաև նկարահանման ավարտից մի քանի րոպե անց կոմպիլացնում է ցածր թողունակության «եռաչափ» տեսանյութը «ոտքի վրա» նյութը խմբագրելու համար: Սարքը ընկերության կողմից ներկայացվում է ոչ միայն որպես համայնապատկերային տեսախցիկ սովորական օգտատերերի համար, այլ նաև որպես պրոֆեսիոնալ գործիք կինոինդուստրիայի և վիրտուալ բովանդակության ստեղծման համար: Սարքի գինը ընկերությունը կհրապարակի ավելի ուշ, առաջին գնորդները Ozo տեսախցիկը կստանան 2015-ի չորրորդ եռամսյակում: Ֆիննական ընկերությանը վերջապես պաշտոնապես հաստատել սմարթֆոնների շուկա վերադառնալու պլանները: Վերջերս համապատասպան հայտարարություն հայտնվեց ընկերության պաշտոնական կայքում: Ընկերությունում նշում են, որ 14 տարի շարունակ Nokia-ն վստահաբար պահպանել է բջջային հեռախոսների արտադրության առաջատարի դիրքը, իսկ Nokia բրենդը` ճանաչում ստացել: Սակայն Devices & Services բաժանմունքի վաճառքը Microsoft-ին հանգեցրեց հսկայական արտադրական հզորությունների, մարքեթինգային և դիստրիբյուտորական կանալների կորստի, որոնք կենսական անհրաժեշտություն ունեն սմարթֆոնների արտադրության և վաճառքի համար: «Մենք ձգտում ենք շարունակել զարգացնել մեր ուրույն դիզայնն ու նորարար տեխնոլոգիաները բջջային շուկայում զարմանալի արտադրանքի տեսքով, որը մարդ կարող է պահել իր ձեռքում: Սակայն մենք դա բոլորովին այլ կերպ կանենք»,-ասել է են ընկերությունում` հավելելով, որ Nokia-ն մտադիր է վերադառնալ շուկա իր արտադրանքի լիցենզավորման միջոցով: Այժմ ընկերությունը համաշխարհային մակարդակի գործընկեր է որոնում, որը կկարողանա իր վրա վերցնել սմարթֆոնների արտադրությունը, վաճառքը, մարքեթինգն ու գնորդների աջակցությունը: «Եթե և երբ մենք կգտնենք նման գործընկեր, որը կկարողանա ստանձնել բոլոր այդ պարտավորությունները, մենք սերտ համագործակցություն կսկսենք նրա հետ` օգնելով տարանջատել դիզայնն ու տեխնոլոգիաները»,- նշել են ընկերությունում՝ հիշեցնելով, որ Nokia-ն կկարողանա վերադառնալ բջջային շուկա 2016-ի 4-րդ եռամսյակից ոչ շուտ: Nokia-ն ֆիննական անդրազգային ընկերություն է, որը զբաղվում է բջջային, ֆիքսված և IP-ցանցերի համար հեռահաղորդակցային սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև HERE ծառայության մշակմամբ: Nokia-ի բաժնետոմսերը տեղաբաշխված են Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի և Հելսինկիի ֆոնդային բորսաներում: 2011-2012 թթ. Nokia-ն սկսեց գործակցել Microsoft-ի հետ, գործնականում հրաժարվելով Symbian սեփական օպերացիոն համակարգից ու MeeGo համակարգի զարգացումից` անցնելով Windows Phone-ի հարթակ: 2013-ի աշնանն ընկերությունը վաճառեց իր բջջային բիզնեսը Microsoft-ին 5,44 մլրդ եվրոյով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |