Asimder-ը կոչ է անում ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններին խաթարել Աղթամարի պատարագը![]() 29 հուլիսի 2015 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը` Asimder-ը, շարունակում է Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հայտարարություն անելով, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Սբ Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը: Նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը, թուրքական Samsunhaber լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Արտերկրում գտնվող մեր բոլոր կազմակերպություններին սեպտեմբերին հրավիրում ենք Աղթամար կղզի: Այլևս հանդուրժողականություն չկա: Թուրքիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարություններին էլ ենք կոչով դիմում: Այս պատարագները քաղաքական նպատակ են հետապնդում, անհրաժեշտ քայլերը ձեռնարկեք»,- ասել է Գյուլբեյը: Ավելի վաղ նա նաև հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ: Asimder-ի նախագահը որպես պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ է նշել այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում: Թուրքիայում՝ Իգդիրում, մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` թույլտվություն ստանալու համար, հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Նրանք նաև պահանջել են, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան: Նախաձեռնության կազմակերպիչն Asimder-ն էր, որը հայտնի է իր հակահայ գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է: Ավելի ուշ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը նշել էր, որ Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Նա նաև նշել էր, որ Թուրքիայից պաշտոնական որևէ գրությույն չեն ստացել, նամազ անելու մասին էլ տեղեկացել են սոցիալական ցանցերից: Միաժամանակ, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, խոսելով Աղթամարի Սբ Խաչում ամենամյա ավանդական պատարագի մասին, ասել է, որ դրա հանդեպ հետաքրքրությունն ու հուզմունքը նվազել է, գրում է Tert.am-ը: Աթեշյանը նշել է, որ ամեն տարի պատարագի այցելուների թիվը նվազում է, սակայն դրանից կզում մատուցվող պատարագի կարևորությունը չի փոխվում: «Պատարագին մասնակցողների թիվը դեռ հայտնի չէ: Թուրքիայի տարբեր վայրեր այցելություններ են տեղի ունենում, և մարդիկ նույն վայրը երկու անգամ այցելել չեն ցանկանում: Այս տարի հույս չունեմ, որ այնտեղ մարդաշատ կլինի»,- ասել է արքեպիսկոպոսը: Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010-ից բացվել է թանգարանի կարգավիճակով:Երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է եկեղեցում անցկացնել կրոնական արարողություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |