Կեսարիայում Սբ Աստվածածին եկեղեցուց միայն ավերակներն են պահպանվել![]() 3 օգոստոսի 2015 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Կեսարիայի Թոմարզա գավառում գտնվող 300-ամյա վաղեմության Սբ Աստվածածին եկեղեցուց (Թոմարզայի վանք) ընդամենը մի քանի քանդված պատ է մնացել: Ժամանակի անխիղճ ավերածություններին չդիմակայած եկեղեցին 1915-ին կողոպտվել է, այնուհետև՝ լքվել: Վանքից, որի կազմում ժամանակին եղել է Գրիգորյան հայկական հոգևոր դպրոցը, այսօր միայն մնացորդներ են պահպանվել: Չնայած մեծ վնասներին` Առաջին աշխարհամարտի վերջին հայ հոգևորականները վերադարձել են եկեղեցի, սակայն շատ չանցած այն կրկին լքվել է, թուրքական Gazetevatan.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Կայքը նշում է, որ Կեսարիայի Թոմարզա գավառի կենտրոնում գտնվող մեկ այլ հայկական եղեղեցի՝ Թոմարզայի Սբ Պողոս Պետրոս եկեղեցին կարողացել է հասնել մինչև մեր օրերը` վերջինս նույնպես 300-ամյա պատմություն ունի: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։ ![]() Մշակութային եղեռն Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |