Արմեն Գրիգորյանը` ծանրամարտի եվրոպայի պատանի չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն![]() 4 օգոստոսի 2015 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող Մ15 տարեկանների առաջնությունում, 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար: Հրում վարժությունում մարզիկները մրցակցությունից դուրս են եղել՝ յուրաքանչյուրը բարձրացրել է 117 կիլոգրամանոց ծանրաձողը: Պոկում վարժությունում Գրիգորյանը առաջինն է եղել 94 կգ արդյունքով, իսկ Հարությունյանը 87 կիլոգրամով երրորդ արդյունքն է ցույց տվել: Գրիգորյանը երկամարտի 211կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալ: 50 կգ քաշային կարգում երկամարտի 173 կգ (76+97) արդյունքով 6-րդ տեղն է զբաղեցրել Բաբկեն Բագրատյանը: Մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 13 հայ ծանրորդ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |