Հայերի մեծամասնությունը հանգստանում է Վրաստանում. Մոտ 180.000 քաղաքացի՝ միայն հուլիսին![]() 4 օգոստոսի 2015 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին Վրաստան է այցելել Հայաստանի 181.000 քաղաքացի, ինչը 11,9%-ով ավելի է, քան 2014-ի նույն ժամանակահատվածում: Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 160.200 մարդ (աճը` 7,9%), երրորդը Թուրքիան է` 152.000 մարդ (աճը` 12%): Ռուսաստանը ցուցակում 4-րդն է` հուլիսին Վրաստանում հանգստացել է ՌԴ 140.300 քաղաքացի, ինչը 6,6%-ով ավելի է, քան նախորդ տարի: Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստան է այցելել 737.700 մարդ, հայտնում է «Գրուզիա-Online»-ը: Մինչդեռ, 2015-ի հունվար-հուլիսին Վրաստան է այցելել Ռուսաստանի 482.800 քաղաքացի, ինչը 12,2%-ով ավելի է, քան 2014-ի նույն ժամանակաշրջանում: Ըստ ՆԳՆ տվյալների, ռուսաստանցիների կեսից ավելին գերադասում է Վրաստան մեկնել միակ ցամաքային ճանապարհով` Դարյալի կիրճով: Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը դեպի Վրաստան աճել է մոտ 5%-ով: Կարդացեք նաև՝ Ինստրուկցիա. Ինչ անել, երբ ամառ է, Բաթումում ես ու պիտի հանգստանաս Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |