MTC-ը «ասեկոսեներ» որակեց արաբական կոնսորցիումի կողմից «ԱրմենՏել»-ի ձեռքբերման մասին տեղեկատվությունը10 հոկտեմբերի 2006 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան MTC ընկերությունը վստահ է, որ հաղթելու է «ԱրմենՏել»-ի` հունական OTE-ին պատկանող բաժնետոմսերի վաճառքի մրցույթում, որի արդյունքները, ըստ MTC-ի ներկայացուցչի, հայտնի կդառնան մինչեւ շաբաթավերջ: «Փորձագետների վստահությունը, որ MTC-ը կհաղթի, հիմնված է այն փաստի վրա, որ MTC ընկերությունը Ռուսաստանի բջջային շուկայի առաջատարն է, ուստի բավարար շանսեր ունի այդ մրցույթում հաղթելու համար: Հենց այդ պատճառով էլ մասնակցում ենք մրցույթին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց MTC ընկերության մամուլի քարտուղար Կիրիլ Ալյարդինը: Ալյարդինը նաեւ «ասեկոսեներ» որակեց ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների` երեկ տարածած տեղեկատվությունը, թե «ԱրմենՏել»-ի մրցույթը շահել է արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/IStithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) կոնսորցիումը: «Պաշտոնապես մրցույթի կազմակերպիչները արդյունքները հայտարարելու են շաբաթվա վերջին», - ասաց Ալյարդինը:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |