ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՐԴԱՐԱՆ ԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ28 նոյեմբերի 2002 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նարդարան գյուղի բնակիչները որոշում են կայացրել հրաժարվելու Ադրբեջանի քաղաքացիությունից` ի նշան բողոքի իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների չլուծվածության եւ համագյուղացիների նկատմամբ ճնշումների դեմ: Այդ կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի մի շարք քաղաքական կուսակցություններ: Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահի տեղակալ Ռովշան Ահմեդլին նշել է, որ նարդարանցիները դիմել են տարբեր միջազգային ատյանների` ապաստան տրամադրելու խնդրանքով: Ահմեդլու կարծիքով, Նարդարանում տեղ գտած սոցիալական խնդիրները բնորոշ են ոչ միայն այդ ավանին` ծանր վիճակում են գտնվում երկրի գրեթե բոլոր շրջանները: «Ուստի ստեղծված դրությունից ելք կարող է դառնալ միայն ներկա իշխանությունների հրաժարականը»,-եզրափակել է Ահմեդլին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |