Մեծ Բրիտանիան կարեւորում է երկխոսությունը Հարավային Կովկասի երկրների հետ11 հոկտեմբերի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպայի հարցերով նախարար Ջեֆ Հունին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ` նշելով Հայաստանի ցանկությունը դրանց ակտիվացման ուղղությամբ, մասնավորապես, ԵՄ Նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում: Խոսելով Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մասին, Վարդան Օսկանյանն ընդգծեց Հայաստանի մտադրությունը ծրագրի իրականացման փուլում ցուցաբերել նույնպիսի արդյունավետություն, ինչպիսին էր` բանակցային փուլում: Դրա համար հայկական կողմը ակնկալում է Եվրոպական հանձնաժողովի ու Եվրամիության անդամ երկրների գործնական աջակցությունը: Իր հերթին Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպայի հարցերով նախարարը ներկայացրեց իր այցելության հիմնական նպատակները` կարեւորելով Հարավային Կովկասի երկրների հետ Միացյալ Թագավորության շարունակական երկխոսությունունն ու համատեղ ծրագրերի իրագործումը: Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային հարցերի, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացի համատեքստում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |