Google-ը կմշակի Maps և Earth հավելվածների մանկական տարբերակները![]() 10 օգոստոսի 2015 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ընկերությունը մտադիր է Google Maps և Google Earth մշակել մանկական լսարանի համար: Այդ է վկայում ընկերության կայքում տեղադրված թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը: Նկարագրության մեջ ասվում է, որ ապագա աշխատակիցը պետք է աշխատի այդ պրոդուկտներն ավելի օգտակար և հետաքրքիր դարձնել երեխաների համար: 2014-ին Google-ը պատմեց իր ամենահայտնի պրոդուկտները երեխաների համար նախատեսված տարբերակով թողարկելու մտադրության մասին: Արդյունքում փետրվարին թողարկվեց YouTube Kids հավելվածը, որտեղ հավաքված են երեխաներին հետաքրքրող տեսանյութերը, ալիքներ ու փլեյլիսթեր: Ինքը Google-ը հրաժարվել է այդ թեմայով մեկնաբանություններից, ուստի մնում է միայն գուշակել, թե ինչպիսին կլինեն այդ պրոդուկտների նոր տարբերակները: Հնարավոր է, դրանք համալրվեն անիմացիայով, հնչյուններով, նկարազարդումներով ու տարբեր տեղեկատվությամբ` Երկրի ուսումնասիրությամբ երեխաներին հետաքրքրելու համար: Վերջերս Google Mapsնախագծի մենեջեր Պավիտրա Քանաքարյանը իր բլոգում գրել էր, որ Map Maker խմբագրման գործառույթը կրկին մատչելի կլինի օգտատերերին օգոստոսին: Գործառույթի վերագործարկմամբ Google-ը փոխում է քարտեզներում փոփոխություններ կատարելու քաղաքականությունը: Այժմ յուրաքանչյուր տարածաշրջանում կընտրվի «տարածաշրջանային առաջատար», որը կհետևեի քարտեզների ուղղմանն իր պատասխանատվության գոտում: Ընտրված թեկնածուներին Google-ը Map Maker-ի գործարկումից առաջ հրավեր կուղարկի էլեկտրոնային փոստով: Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |