ՌԴ-ում բախվել են ուղղաթիռն և հիդրոինքնաթիռը. Զոհերի թվում 4 հայ կա![]() 10 օգոստոսի 2015 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին իրար են բախվել Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռը (RA-67523 բորտային համարանիշով) և Robinson-44 մասնավոր ուղղաթիռը։ Զոհվել են 2 օդաչու ու 7 ուղևոր, որոնցից 4-ը հայ են եղել։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: Ավիաաղետի հետևանքով զոհված 4 հայից երկուսը երեխա էին՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները: Զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պարույր Մանուկյանները (26 տարեկան): Ինչպես հաղորդում է LifeNews–ը, առաջ է քաշվում պատահարի 3 վարկած, որոնց թվում է նաև հիդրոինքնաթիռի օդաչուի սխալը։ Չի բացառվում տեխնիկայի անսարքությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Cessna տիպի ինքնաթիռն օդ է բարձրացել չտեղեկացնելով դիսպետչերական ծառայություններին։ Արտակարգ պատահարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավել թվով մարդկանց մահի»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |