UNDP-2002 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԿԻՐԸ28 նոյեմբերի 2002 - 22:21 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետազոտությունների համաձայն, մարդկային զարգացման ինդեքսով Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենազարգացած երկիրը` զբաղեցնելով 76-րդ տեղը 173 երկրների թվում: Ինչպես վկայում են UNDP-2002 Ինտերնետի սայթում տեղադրված տվյալները, տարածաշրջանի մյուս երկրները` Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 85, 81 եւ 88-րդ տեղերը: ԱՊՀ երկրների շրջանում ամենամեծ ցուցանիշը Բելառուսինն է, որը զբաղեցրել է 56-րդ տեղը, նրան հաջորդում է Ռուսաստանը` 60-րդ տեղում: Նշենք, որ որպես հիմնական չափանիշներ, որոնց հիման վրա կատարվում է ՄԱԿ-ի ԶԾ հաշվարկը, նշվում են երեք ցուցանիշներ` կյանքի ենթադրվող տեւողությունը, բնակչության մեկ շնչի եկամուտը եւ կրթության մակարդակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |