Գունազարդ վազք՝ Երևանում. Նպատակներից մեկը բարեգործությունն է![]() 10 օգոստոսի 2015 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին՝ ժամը 07:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրից կմեկնարկի Գունազարդ վազքը (Yerevan Color Run): Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա, ոտքից գլուխ, լցվելու են գունավոր անվնաս փոշեներկեր: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին ու Չինաստանը: Այժմ այն վերջապես արդեն հասել է Հայաստան: Վազքի համար տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունեն: Վազքուղին առաջինն անցած 3 տղա և 3 աղջիկը կպարգևավատրվեն: Վազքից հետո մասնակիցներին սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն: Yerevan Color Run-ի նպատակներից մեկը մի դեռահաս տղայի օգնություն ցուցաբերելն է՝ Գոռն 9 տարեկան է, ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը: Երեխան ծնվել է ողնուղեղի բարդ վնասվածքով, որի հետևանքով չի կարողանում քայլել, ունի նաև այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասն ուղղվելու է տղայի վիրահատման ծախսերին և սայլակի ձեռքբերմանը: Վազին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձիք:Մասնակիցների առավելագույն քանակը 3000-ն է, իսկ մասնակությունն արժե 3000 դրամ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |