Թուրքիայի վարչապետը կշարունակի բանակցությունները կոալիցիայի ստեղծման շուրջ![]() 11 օգոստոսի 2015 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխաող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) շաբաթվա վերջում կշարունակի բանակցությունները կոալիցոին կառավարության ստեղծման շուրջ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) հետ, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը կուսակցության ներկայացուցիչների վրա հղումով: ԱԶԿ-ն հաղթեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, սակայն 2002 թվականից առաջին անգամ կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում և չի կարող միայնակ կառավարություն ձևավորել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ է վարում մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվի ձևավորել, նախագահը կլուծարի խորհրդարնն ու արտահերթ ընտրություններ կնշանակի: Վարչապետ Դավութօղլուի և ԺՀԿ առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուի միջև օգոստոսի 10-ի բանակցություններն ապարդյուն ավարտվեցին` վերջնական որոշում չկայացվեց: Ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավար Հալուք Քոչը, «երկու կուսակցությունների առաջնորդները կհանդիպեն հինգշաբթի կամ ուրբաթ առավել մանրակրկիտ գնահատելու համար իրավիճակը երկուշաբթվա հանդիպումից հետո», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ ԺՀԿ-ն կոալիցիա կազմելու համար նախապայմաններ էր առաջ քաշել, այդ թվում՝ երկու տարի ժամկետով պահանջել էր վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դավութօղլուն հայտարարել էր, որ ինքն սկսելու է բանակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք իրավունք են ձեռք բերել ներկայացված լինելու երկրի խորհրդարանում, սակայն եթե կոալիցիոն կառավարության ստեղծման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, արտահերթ խորհրդարանական ընտրություն տեղի կունենան: Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, 20 կուսակցությունների մասնակցությամբ: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվի: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |