Հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ-ում հայերը 1 մեդալ են նվաճել՝ պատանի Տիգրան Մինասյանի բրոնզն է

Հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ-ում հայերը 1 մեդալ են նվաճել՝ պատանի Տիգրան Մինասյանի բրոնզն է

PanARMENIAN.Net - Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունումբրոնզե մեդալ է նվաճել 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Նա միակն է Հայաստանի հավաքականից, ով մրցանակային տեղ է զբաղացրել մրցագորգ դուրս եկած 10 ըմբիշից: Մինասյանը մեկնարկային գոտեմարտում 1/8 եզրափակչում պարտվել է Լերի Աբուլաձեեին: Վրաստանի ներկայացուցիչը մտել է եզրափակիչ, և Տիգրանն իրավունք է ստացել գոտեմարտել բրոնզի համար:

Ազատոճայինները Սուբոտիցայում նվաճել են 2 ոսկե և 1 արծաթե մեդալ. Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ գիորգի Չախիձեին՝ 46 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն: 54 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության է մատնել թուրք ըմբիշի:

Օգոստոսի 25-30-ը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---