Xiaomi-ն սմարթֆոնների արտադրություն է սկսում Հնդկաստանում![]() 11 օգոստոսի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող աշխարհում մեծությամբ երրորդ արտադրող` չինական Xiaomi-ն հայտարարել է, որ սմարթֆոնների արտադրություն է սկսում Հնդկաստանում: Ըստ ընկերության ղեկավարության, այս քայլը թույլ կտա կրճատել ծախսերն ու ամրացնել դիրքերը արագ զարգացող շուկայում, ինչը համահունչ է ընկերության բիզնեսի գլոբալ ընդլայնման պլաններին: Հնդկաստանը պոտենցիալ հսկայական շուկա է: Գրեթե մեկ տարում երկիրը մեծությամբ սպառման երկրորդ շուկան դարձավ Xiaomi-ի արտադրանքի համար Չինաստանից հետո: Այդ շուկա դուրս գալուց հետո ընկերությունն այնտեղ վաճառել է 3 մլն սմարթֆոն ու պլանշետ: Xiaomi-ի սմարթֆոնները հավաքվում են թայվանական Foxconn պայմանագրային արտադրողի գործող ֆաբրիկայում, որն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է 5 մլրդ դոլար ներդրնել Հնդկաստանում գործող գործարաններում և գիտահետազոտական լաբորատորիաներում: Ինչպես կարծում են փորձագետները, ելքն արտասահմանյան շուկաներ անհրաժեշտ է չինական ընկերությանը, եթե նա ցանկանում է պահպանել աճի տեմպերը: Xiaomi-ի վաճառքի ծավալների անկում գրանցվեց Չինաստանի շուկայի հագեցումից հետո, ինչպես նաև նոր և հին մրցակիցների կողմից մրցակցության աճի պայմաններում: Սակայն էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում Հնդկաստանը դեռևս նորեկ է համարվում: Տեղի առաքիչների բացակայության պատճառով Xiaomi-ն կներկրի բոլոր բաղադրիչներն իր հնդկական սմարթֆոնների համար Չինաստանից: Xiaomi-ն հուսով է, որ ապագայում միկրոչիպերը, էկրաններն ու մարտկոցները տեղում կարտադրվեն: Ըստ ընկերության ղեկավարի, Xiaomi-ի ներկայությունը Հնդկաստանում օրինակ կծառայի մյուս ընկերությունների համար: Ինչ վերաբերում է Xiaomi-ի հնդկական առաջին Redmi 2 Prime սմարթֆոնին, ապա այն գործնականում հունվարին ներկայացված բյուջետային Redmi 2-ի նմանակն է: Նոր մոդելն ունի երկու անգամ ավելի շատ օպերատիվ և ներքին հիշողություն` 2 և 16 ԳԲ համապատասխանաբար: Բացի այդ, 2-սիմանոց Prime-ը 4G հնարավորությամբ ունի 4,7-դյույմանոց HD-դիսփլեյ, 4-միջուկանի Snapdragon 410 պրոցեսոր 1,2 ԳՀց, 8 և 2 Մպ տեսախցիկներով, 2200 մԱժ ծավալի մարտկոցով և Android KitKat ՕՀ-ով MIUI 6 պատյանով: Սարքի արժեքը $110 է` մոտ 52 000 դրամ ընթացիկ փոխարժեքով: Xiaomi inc-ը չինական ընկերություն է, որը հիմնադրել է Լեյ Ցզյունը 2010-ին: Ընկերության արտադրած հեռախոսները մեծ պահանջարկ ունեն Չինաստանում, կան նույնիսկ կեղծումներ: Սմարթֆոնների վաճառքը, որոնք ընկերությունը վաճառում է իր կայքից, ընդամանեը մի քանի րոպե են տևում: Վաճառքի ծավալները ներքին շուկայում նույնպես տպավորիչ են: Xiaomi-ն հայտարարում է 20 մլն երկրպագուների մասին, որոնք ամեն օր մինչև 5 մլն հավելված են քաշում ընկերության առցանց խանութից: 2015-ին նախատեսվում է իրացնել 100 մլն սմարթֆոն: Ըստ որոշ գնահատականների, ընկերության արժեքը 2012-ին մոտ 4 մլրդ դոլար էր: 2013-ի կեսին այն հասավ 10 մլրդ դոլարի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |