ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՀԱՆՔԵՐԸ ԿՍՊԱՌՎԵՆ ԱՌԱՋԻԿԱ 67 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

PanARMENIAN.Net - «Բրիթիշ Պետրոլեում» ընկերության հաշվարկների համաձայն, արդյունահանման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Ադրբեջանի հանքվայրերը կսպառվեն 67 տարուց: «Washington ProFaile» գործակալաության հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով շահագործվող հանքերը, ԲՊ-ի մասնագետները հաշվարկել են, որ Քուվեյթի հանքերը կսպառվեն 128 տարի հետո, Սաուդյան Արաբիայինը` 85, Իրանինը` 67, Ռուսաստանինը` 20, Թուրքմենստանինը`12, Ամերիկայինը` 10 տարի հետո: Առաջնությունը այդ ցուցակում պատկանում է Իրաքին` նրա նավթը կբավականացնի գրեթե 129 տարի: ԲՊ-ի տվյալներով, Իրաքին են պատկանում իրենց չափերով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող նավթային պաշարները (112,5 բարել), զիջելով միայն Սաուդյան Արաբիային (261,8 բարել): Քուվեյթի պաշարները գնահատվում են 98,6, Իրանինը` 89,7, Ռուսաստանինը` 48,6 միլիարդ բարել: Ներկայումս նավթի պահանջարկը աշխարհի երկրներում կազմում է օրեկան մոտավորապես 77 միլիոն բարել:
 Ուշագրավ
---