Բաքուն առաջարկում է «կոշտ քայլեր» ձեռնարկել Ֆրանսիայի հանդեպ12 հոկտեմբերի 2006 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Կառավարամետ «Անա Վաթան» կուսակցությունը ներկայացնող ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Զախիդ Օրուջը հանդես է եկել առաջարկով` հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից: Ընդ որում նա իր առաջարկը պատճառաբանել է նրանով, որ Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը երկրորդ անգամ դրվել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող հակաթուրքական օրինագիծը: «Մենք պետք է կոշտ քայլեր ձեռնարկենք Ֆրանսիայի հանդեպ, քանի որ երաշխիք չկա, որ Սենատը նմանատիպ թշնամական քայլեր չի ձեռնարկի նաեւ Ադրբեջանի հանդեպ: Մենք պետք է մեր քայլերը համաձայնեցնենք Թուրքիայի հետ եւ որոշում կայացնենք, ընդհուպ մինչեւ Ֆրանսիայի հեռացումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից»,-գտնում է Օրուջը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |