Ռ. Քոչարյանն ու Ռ. Սիմոնսը գոհունակություն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակի առումով12 հոկտեմբերի 2006 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերին: Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ գործակցության արդյունավետ ընթացքից` նշելով, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Հայաստանի նախագահը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |