Մակեդոնիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ապօրինի ներգաղթյալների դեմ![]() 21 օգոստոսի 2015 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մի քանի հազար ապօրինի ներգաղթյալների դեմ, որոնք փորձել են երկիր ներթափանցել Հունաստանի տարածքից, հայտնել է Reuters գործակալությունը: Օգոստոսի 20-ին Մակեդոնիայի կառավարությունն արտակարգ իրավիճակ հայտարարեց Հունաստանի հետ սահմանին և լիացուցիչ զինվորական ստորաբաժանումներ տեղակայեց այնտեղ` կանխելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր: Այսպիսով, Մակեդոնիայի և Հունաստանի միջև չեզոք տարածքում, Գեվգելիա քաղաքի մոտակայքում մի քանի հազար մարդ է շրջափակվել: Օգոստոսի 21-ին նրանք Մակեդոնիայի տարածք ներխուժելու նոր փորձ են ձեռնարկել` նպատակ ունենալով Մակեդոնիայի տարածքով անցնել Հունգարիա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մակեդոնիան «հուսալի արահետ է» դարձել միգրանտների համար, որոնք ամեն գնով նպատակ ունեն հասնելու Արևմտյան Եվրոպա: Միայն վերջին ամսում, ըստ ԶԼՄ-ների, դա փորձել է անել մոտ 39 հազար մարդ, հիմնականում` Սիրիայից: Դա երկու անգամ ավելի է, քան մեկ ամիս առաջ: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը: Օգոստոսի 20-ին մոտ 50 փախստական գրոհել է ոստիկաններին Գերմանիայի Թյուրինգիայի դաշնային շրջանում, բախման հետևանքով 13 մարդ վիրավորվել է: Ըստ Էրֆուրտ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչների, անկարգությունները սկսվել են օգոստոսի 19-ի երեկոյան Զուլ քաղաքի փախստականների համար նախատեսված ապաստարանում, երբ միգրանտներից մեկը սկսել է պատռել Ղուրանի էջերը` ագրեսիա հրահրելով այլ մոտ 20 փախստականների մոտ: Ավելի ուշ նրանց է միացել ևս 30 փախստական: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է նա: Եվրահանձնակատարը նշել է, որ ինչպես և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում: Ապօրինի ներգաղթյալների քանակը Եվրոպայում տարբեր գնահատականներով 5-7 միլիոնի է հասնում: Ապօրինի միգրանտների հիմնական հոսքն ընդունում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան: Այդ երկրներից յուրաքանչյուրում 1-1,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա, ամեն տարի նրանց թիվն աճում է մոտ 100 հազարով: Մինչդեռ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Կալե քաղաքում ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համատեղ կենտրոն կբացեն, հայտնել է Sky News-ը: Կենտրոնի հիմնական նպատակը լինելու է «կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների հայտնաբերումն ու միգրանտների ապօրինի ներհոսքի կասեցումը հյուսիսային Ֆրանսիա, որտեղից նրանք Լա Մանշով անցնում են Մեծ Բրիտանիա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |