Հայաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի փորձարկման կապակցությամբ14 հոկտեմբերի 2006 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի փորաձարկման կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության որդեգրած չտարածման սկզբունքներին` ԱԳ նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկման առնչությամբ, քանի որ այն սպառնում է ոչ միայն այդ տարածաշրջանի անվտանգությանը, այլեւ վնասում է միջուկային զենքի չտարածման ուղղությամբ միջազգային ջանքերին: ՀՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնության կգան միջազգային հանրության հետ, եւ այդ խնդիրը լուծում կգտնի խաղաղ բանակցությունների միջոցով` կասեցնելով միջուկային սպառազինությունների հետագա մրցավազքի վտանգը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |