Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրել է դասախոս Մարկ Մուգալյանը![]() 24 օգոստոսի 2015 - 12:37 AMT PanARMENIAN.Net - The Telegraph թերթը բացահայտել է հերոս ուղևորի ինքնությունը, որն Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքում զինված տղամարդուց փորձել է խլել զենքը: Օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զինված Այուբ Էլ-Խազանիի հետ կռվի մեջ է մտել Փարիզի Սորբոնի համալսարանում աշխատող 51-ամյա դասախոս Մարկ Մուգալյանը։ Նա օգնության է հասել բանկի 28-ամյա ֆրանսիացի աշխատողին, ով փորձել է դիմադրել Էլ-Խազանիին: Նշվում է, որ դասախոսը գործել է բնազդաբար՝ ցանկանալով պաշտպանել իր կնոջը՝ Իզաբելա Ռիսաչերին, ով նույնպես եղել է գնացքում: Մուգալյանը փորձել է վերցնել «Կալաշնիկով» զենքն Էլ-Խազանիի ձեռքից, որը, սակայն, մեկ այլ զենքով կրակել է Մուգալյանի ուղղությամբ՝ դիպչելով վերջինիս պարանոցին: Այդ ժամանակ գնացքում գտնվող ԱՄՆ երեք քաղաքացի, որոնցից երկուսը զինծառայողներ են եղել, օգնության են հասել և զինաթափել հարձակվողին, գրում է Tert.am-ը: Մուգալյանի քույրը պատմել է թերթին, որ Ֆրանսիայի նախագահը կապվել է նրա հետ և հրավիրել ճաշի, երբ վերջինս ապաքինվի: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում Արաս քաղաքի մոտակայքում: Գնացքն արտակարգ կերպով կանգնեցրել են կայարանում, որտեղ չարագործին հանձնել են ոստիկանությանը։ Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, հարձակվողը 26-ամյա մարոկկացի է, ով կապված է ծայրահեղ իսլամիստական շարժման հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |