Ստուբ. Եվրամիությունը չի կարող գոյատևել առանց Մեծ Բրիտանիայի![]() 24 օգոստոսի 2015 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի կարող գոյատևել, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա վերջինիս կազմից, հայտարարել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբը բրիտանացի պաշտոնակից Ջորջ Օսբորնի հետ բանակցություններից հետո: Օգոստոսի 24-ին Օսբորնը մեկնել է մեկօրյա շրջագայության, որի ընթացքում կայցելի Հելսինկի, Ստոկհոլմ և Կոպենհագեն: «Մեր մոտեցումը պարզ է` առանց Միացյալ թագավորության Եվրամիություն չի լինի…Ուստի մենք պետք է հաշվի առնենք լուծում պահանջող այն խնդիրները, որոնց մասին խոսում է բրիտանական կառավարությունը»,-մեջբերում է ֆինն նախարարի խոսքը «Ռոյթերս» գործակալությունը: Ստուբը նշել է, որ ԵՄ-ն պետք է քննարկի եվրոյի գոտու ապագան: «Չի կարելի դուրս թողնել խոշորագույն տնտեսությունները, որոնք չեն մտնում եվրոյի գոտու մեջ, որոշումների կայացման ընթացակարգից»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Պահպանողականների առաջնորդ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Ինքը Քեմերոնը կողմ է անդամությանը, սակայն այդպիսով ենթադրում է հասնել Եվրամիության բարեփոխումներին, որոնք Լոնդոնն անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, Մեծ Բրիտանիային կորցված իշխանական լիազորությունները վերադարձնելու հարցում: Այդ դեպքում, ըստ նրա, բրիտանացիներն ուրախ կլինեն մնալ ԵՄ կազմում: Եթե վարչապետի պահանջը մերժվի, ապա նա ևս կսատարի ԵՄ-ից դուրս գալուն: Մինչդեռ Շոտլանդիան կարող է անկախության մասին նոր հանրաքվե պահանջել, եթե մեկ այլ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ Եվրամիության կազիմց: Հունիսի 11-ին այսպիսի հայտարարություն է արել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Ըստ Սթերջենի, որը հետևողականորեն կողմ է հանդես գալիս ԵՄ հետ հարաբերությունների պահպանմանը, եթե Շոտլանդիային ստիպեն «իր կամքին հակառակ», հեռանալ կազմակերպությունից, տարածաշրջանային կառավարությունն անկախության մասին նոր հանրաքվեի հայտ կներկայացնի: «Շատ հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել նման քվեարկության անցկացման»,-ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |