Հայաստանի եւ Թուրքիայի խաղաղ գոյակցությունը հնարավոր է, եթե Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը16 հոկտեմբերի 2006 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը գտնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի խաղաղ գոյակցությունը հնարավոր է: Այդ մասին Օսկանյանը հայտարարել է Հայաստանի Հանրային Հեռուսաընկերությանը տված հարցազրույցում: «Թուրքիան մեծ երկիր է եւ մեր հարեւանն է, եւ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մենք պետք է ապրենք մի ժողովրդի կողքին, ում նախնիները իրականացրել են Ցեղասպանություն: Սակայն մենք կարող ենք հաշտվել դրա հետ միայն այն դեպքում, երբ Թուրքիայի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվեն եւ ճանաչվի Հայոց ցեղասպանության փաստը»,- ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է դիտարկել ոչ թե պատմական, այլ քաղաքական հարթության վրա: «Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկությունը` այս հարցի քննարկման համար զուտ պատմական հանձնախումբ ստեղծելու կապակցությամբ, մերօրյա քաղաքական պայմաններում եւ Թուրքիայի ներքին օրենսդրությունը հաշվի առնելով, անանկեղծ եւ անլուրջ է»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, այս առաջարկը զուտ փիառական նպատակներ ունի, որպեսզի ցույց տան Եվրոպային, որ թուրքերը պատրաստ են քննարկելու այս հարցը: «Եթե նույնիսկ այսօր ստեղծվի պատմաբանների հանձնախումբ, ապա ոչինչ չի փոխվի: Այնտեղ կընդգրկվեն թուրքեր, որոնք կհերքեն Ցեղասպանությունը, եւ հայեր, ովքեր կձգտեն դրա ճանաչմանը»,- ընդգծել է Օսկանյանը: «Այս հարցը անհնարին է դիտարկել թուրքերի հետ` զուտ պատմական տեսանկյունից, քանի որ թուրերն իրենք են քաղաքականացրել այս հարցը, այնպես որ, այն պահանջում է քաղաքական որոշում»,- գտնում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահի պատասխան առաջարկը` այս հարցի քննարկման համար միջպետական հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ, ավելի տրամաբանական է, եւ համապատասխանում է քաղաքական իրականությանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |