Թուրքիայում պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը![]() 25 օգոստոսի 2015 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Կարս նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Հաղորդվում է, որ պայթյունը կազմակերպել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալները: Ներկայում գազի հոսքն այդ խողովակաշարով դադարեցվել է, հայտնում է Tert.am-ը: Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հաստատել է, որ գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողության հետևանք է: Նա նշել է, որ պայթյունից հետո կրակը տարածվել է, հրշեջներն անվտանգության նկատառումներով փակել են տարածքը: Բնակիչները ևս, լսելով պայթյունի հուժկու ձայնը, դուրս են եկել փողոցներ: Կրակի բոցերը տեսանելի են եղել Կարսի և Էրզրումի որոշ շրջաններից: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: Քուրդ զինյալներն օգոստոսի 23-ին Թուրքիայում առևանգել են 11 մաքսային տեսուչի և նրանց վարորդին, հայտարարել են թուրք զինվորականները: Առևանգումը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին` Կապիկոյ սահմանակետում: 2 զինծառայող է զոհվել Հաքքյարի գավառում ճանապարհամերձ ականի պայթյունից, հայտնել է Anadolu գործակալությունը: Հեռակառավարվող պայթյունի թիրախը զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան էր: 3 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Համարվում է, որ պայթյունի ետևում ՔԱԿ զինյալներն են կանգնած: Օգոստոսի 23-ին ՔԱԿ գրոհայինները նաև հարձակում են գործել թուրք զինվորականների վրա, որոնք ապահովում են անվտանգությունը Դիարբեքիր գավառի հարավ-արևելքում ՀԷԿ շինհրապարակում: Մեկ զինծառայող զոհվել է, երեքը` վիրավորվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը չկարողացավ կոալիցիայի ստեղծման շուրջ համաձայնության հասնել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ինչն անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության ձևավորման մանդատը վերադարձրեց նախագահ Էրդողանին: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա: «Այս պահին պատկերն այն է, որ կոալիցիա կազմելու ճանապարհ չի երևում: Ինձ հանձնարարված էր կոալիցիա ձևավորել, և ես ձեռքիցս եկած ամեն ինչ արեցի դրա համար»,-ասել է Դավութօղլուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |