Sky Sports. Մխիթարյանը «Լիվերպուլ» չի տեղափոխվելու![]() 25 օգոստոսի 2015 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»։ Sky Sports-ի տվյալներով՝ ակումբներում աղբյուրները հայտարարել են, որ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը չի կայանա, գրում է Armsport.am-ը: The Independent-ը օգոստոսի 22-ին գրել է, որ Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է 15 մլն ֆունտի` $23,5 մլն-ի առաջարկը՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ: Մխիթարյանի գործակալը դեռ փետրվարին հայտնել էր, թե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Բորուսիայից» սեզոնի վերջին: 26-ամյա Մխիթարյանով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի ակումբը պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն: 2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն: Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում ֆուտբոլիստը խփել է 7 գոլ։Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |